Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանին

24.12.2021, 21:53
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանին
Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանին
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.14⁰ և արևելյան երկայնության 44.44⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Տաշիր քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում, Սարատովկա գյուղում` 3 բալ ուժգնությամբ:-0-