632.93
7.12
524.34
0
Եղանակը Երևանում
Հայ

Եղբայրն արդուկով հարվածել է քրոջ գլխին, կոտրել ձեռքը, սպառնացել մկրատով հանել աչքերը. գործը դատարանում է

16:54
12 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է եղբոր կողմից առանձին դաժանությամբ, դիտավորությամբ քրոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված տղամարդը տարբեր պատճառներով բազմիցս բռնություն է գործադրել քրոջ նկատմամբ, գումարային հարցերի շուրջ տարաձայնություններ է ունեցել նրա հետ, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրանց միջև ժամանակ առ ժամանակ ծագող վիճաբանությունների:

Մասնավորապես՝ պարզվել է, որ տղամարդը 38.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Երևան քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն և քրոջը պատկանող հայրական տունը: Ստացված գումարից 35.000 ԱՄՆ դոլարը եղբայրը փոխանցել է քրոջ անվամբ բացված բանկային հաշվեհամարին, որից վերջինս եղբորը մաս-մաս առձեռն տվել է 25.000 ԱՄՆ դոլար գումար և թույլ տվել եղբորը, որպեսզի վերջինս Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում գտնվող և իրեն պատկանող հողամասի վրա, իր տան հարևանությամբ, տուն կառուցի պայմանով, որ նա փոխվելու է, ալկոհոլ չի օգտագործելու և ապրելու է նորմալ կյանքով:

Սակայն որոշ ժամանակ անց եղբայրը քրոջից սկսել է պահանջել իրեն տալ տան առքուվաճառքից մնացած 10.000 ԱՄՆ դոլար գումարը և Թեղենիքում գտնվող, նույն հողամասում գտնվող և քրոջը պատկանող տունը, ինչը վերջինիս կողմից մերժվել է, որն էլ նրանց միջև տևական ժամանակ դարձել է տարաձայնության պատճառ:

Загружается новость ... "Лево"

Դեպքի օրը՝ 2020թ. հոկտեմբերի 1-ին, գտնվելով լարված փոխհարաբերությունների մեջ, ժամը 00:20-ի սահմաններում եղբայրն այցելել է քրոջը և պահանջել խնդրո առարկա 10.000 ԱՄՆ դոլարը:

Կրկին անգամ մերժում ստանալով՝ վիճաբանել է քրոջ հետ, որի ընթացքում տանջելու, խոշտանգելու միջոցով, առանձին դաժանությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, արդուկով հարվածներ է հասցրել քրոջ գլխին, նույն արդուկով հարվածելով կոտրել է ձեռքը, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել, իսկ եղբայրը սեղմել է նրա կոտրված ձեռքը, ապա՝ սպառնացել մկրատով հանել աչքերը և կտրել ականջները, այնուհետև տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջ մարմնի տարբեր մասերին՝ այդ կերպ առանձին դաժանությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 4-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:17
18 Փետրվարի 2021
Վրաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել` կախված վիճակում. հարուցվել է քրգործ
Վրաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել` կախված վիճակում. հարուցվել է քրգործ
15:33
18 Փետրվարի 2021
Շպրտել է աշխատակցուհուն գետնին ու սկսել հարվածել. Սիսիանի ոսկյա զարդերի խանութում գողություն է տեղի ունեցել. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Շպրտել է աշխատակցուհուն գետնին ու սկսել հարվածել. Սիսիանի ոսկյա զարդերի խանութում գողություն է տեղի ունեցել. կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
12:50
18 Փետրվարի 2021
Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Toyota–ն ու քարշակ Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել են Toyota–ն ու քարշակ Mercedes–ը, կա զոհ ու վիրավորներ
22:16
17 Փետրվարի 2021
Բացառիկ կադրեր. Երևանում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է քամին տանիքը շպրտում մեքենայի վրա (ՎԻԴԵՈ)
Բացառիկ կադրեր. Երևանում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է քամին տանիքը շպրտում մեքենայի վրա. ՎԻԴԵՈ
11:15
17 Փետրվարի 2021
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում (ՖՈՏՈ)
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում. ՖՈՏՈ
11:03
17 Փետրվարի 2021
Երևանի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Երևանի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել
14:25
16 Փետրվարի 2021
Ծեծկռտուք Գյումրիում ցույցից հետո. իրավիճակը հանդարտվել է ոստիկանների միջամտությունից հետո, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Ծեծկռտուք Գյումրիում ցույցից հետո. իրավիճակը հանդարտվել է ոստիկանների միջամտությունից հետո, կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
13:34
16 Փետրվարի 2021
Ողբերգական պատահար Երևանում. Արշակունյաց պողոտայում 24–ամյա երիտասարդ է վրաերթի ենթարկվել, վարորդը հեռացել է դեպքի վայրից
Ողբերգական պատահար Երևանում. Արշակունյաց պողոտայում 24–ամյա երիտասարդ է վրաերթի ենթարկվել, վարորդը հեռացել է դեպքի վայրից
12:36
16 Փետրվարի 2021
Առեղծվածային դեպք Արարատի մարզում, Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ մարդկային ոսկորներ են հայտնաբերվել
Առեղծվածային դեպք Արարատի մարզում, Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ մարդկային ոսկորներ են հայտնաբերվել
11:42
16 Փետրվարի 2021
Աբովյանում 62–ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել 10 տարեկան աղջկա նկատմամբ, մայրը դիմել է ոստիկանություն
Աբովյանում 62–ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել 10 տարեկան աղջկա նկատմամբ, մայրը դիմել է ոստիկանություն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
00:04
16 Փետրվարի 2021
Վանաձորում խնջույքի մասնակիցները հոսպիտալացվել են աղիքային վարակի ախտանիշներով
Վանաձորում խնջույքի մասնակիցները հոսպիտալացվել են աղիքային վարակի ախտանիշներով
23:02
15 Փետրվարի 2021
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել, էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 4–5 բալ է
Հայաստանում 4 ժամվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել, էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 4–5 բալ է