Դպրոցի տնօրենի որդին դպրոցում սունկ է աճեցրել ու վաճառել (ՎԻԴԵՈ)
21.11.2023,
22:02
Դպրոցի տնօրենի որդին դպրոցում սնկանոց է բացել, սունկն աճեցրել ու վաճառել․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացվել էին տվյալներ, որ Աշտարակ քաղաքի դպրոցներից մեկի նկուղում աճեցնում են սունկ ու վաճառում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նոյեմբերի 17-ին կատարված ստուգմամբ պարզվեց, որ դպրոցի տնօրենի գիտությամբ և թույլտվությամբ նրա որդին ձևափոխել և օգտագործել է դպրոցի գործող ուսումնական մասնաշենքի նկուղը` հարմարեցնելով սնկի աճեցման:
Տեղադրվել է մետաղական յոթ հարթակ, որոնցից երեքին ամրացվել են սնկի հումքի 76 պարկեր, հատուկ պայմաններ ապահովելու համար նկուղում տեղադրվել են օդորակիչներ, անցկացվել է ջրամատակարարման ցանց: Այս վերջինների համար ապօրինի օգտագործվել են դպրոցի էլեկտրաէներգիան ու ջուրը` էական վնաս պատճառելով պետությանը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Загружается новость ... "Лево"