Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու

20.10.2019, 16:27
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու:
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 4-ին, ժամը 05.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը գլխի քերծվածքներով բուժօգնության է տեղափոխել Նոր Խարբերդի 30-ամյա մի բնակչի։ Նա հայտնել էր, որ ժամը 05.10-ին, վիճաբանության ժամանակ, 34 և 20-ամյա անձինք ձեռքերով խփել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածք, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Նշված անձինք հայտնաբերվել էին։

Դեպքի առթիվ նյութեր էին նախապատրաստվել։

Հոկտեմբերի 18-ին Շենգավիթի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, հիավանդանոց տեղափոխվածը, կյանքից զրկելու դիտավորությամբ, «Օպել»-ով փորձել է վրաերթի ենթարկել 34 և 20-ամյա հիշյալ անձանց:

Հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մահափորձ)՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի հատկանիշներով:

Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:–0–