437.67
4.35
404.35
-3
Եղանակը Երևանում
Հայ

Դիլիջանում հարսը մետաղյա շերեփով պարբերաբար հարվածել է 63-ամյա սկեսուրին, ինչի հետևանքով նա մահացել է

21:52
04 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 2-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 16։30-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ 63-ամյա Վարսենիկ Մ․-ն է։ Իսկ հարազատները բժիշկներին հայտնել են, որ վերջինս որդու և հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Տեղում դատաբժիշկը զնելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ ակնակապճային շրջանում կան կապտուկներ։ Իսկ որդին հայտնել է, որ այդ կապտուկներն առաջացել են մարտի 31-ին տանը վայր ընկնելու հետևանքով։

Ոստիկանութան ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական աշխատանքնե, պարզել են, որ մահացածի հարազատների հայտնածը իրականությանը չի համապատասխանում, ու ձեռնարկելով անհաժեշտ գործողություններ, Ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել մահացածի հարսին՝ 40-ամյա Տաթևիկ Մ․-ին, որտեղից էլ նրան ներկայացնում են Դիլիջանի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ հարսը մետաղյա շերեփով պարբերաբար հարվածել է Վարսենիկ Մ․-ի գլխին ու դեմքին, պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Տաթևիկ Մ․-ն, քննիչի որոշմամբ՝ ձերբակալվել է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ