413.47
4
386.35
+19
Եղանակը Երևանում
Հայ

Դետեկտիվ ժանրի վնասազերծում Գեղարքունիքում. տղամարդը նռնակներով սպառնացել է պայթեցնել ընտանիքի անդամներին

11:16
09 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հունիսի 8-ին, դետեկտիվ ժանրի վնասազերծման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, և ահազանգողն առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է արել։

Օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը հեռախոսի մյուս կողմում լսել է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ։ Եվ այդ խոսակցության ժամանակ լսվել է, որ տղամարդկանցից մեկն ասել է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվել է։ Զանգահարողը չի հայտնել նաև, թե որտեղից է ահազանգել։

Օպերատիվ կառավարման կենտրոնից հետադարձ զանգին բղավոցով պատասխանել մի կին և հայտնել, որ թյուրիմացություն է, երեխան պատահաբար է զանգահարել, դա չի համապատասխանում իրականությանը։

Ոստիկանները, սակայն, այդ կնոջ խոսքերին չեն հավատացել։

Կարճ ժամանակում պարզվել է, որ ահազանգը հնչել է Գեղարքունիքի մարզից։

Արդեն տեղում մարզի ոստիկանները ճշտել են ահազանգող բնակչի բնակության վայրը և մեկնել այնտեղ։

Ահազանգը հնչել է Լեռնակերտ գյուղի բնակչի բնակարանից։

Արդեն տեղում իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կ. Մ․-ն և 45-ամյա Ա. Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունեցել ընտանիքում, ծեծել, բռնություն կիրառել, երբեմն էլ սպառնացել են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Ա. Մ․-ն 2 նռնակը ձեռքին, գինովցած վիճակում մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակներով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա իր հոր և եղբոր դիմադրությանը հանդիպելով` դուրս է եկել տանից։

Ոստիկանները տան այգում, խոտերի մեջ, հայտնաբերել են կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Զննությամբ տոպրակում հայտնաբերվել են 2 հատ «Ֆ-1» նռնակներ` իրենց պայթուցիչներով։

Կ. Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաներին և քննիչներին է ներկայացրել է 1 հատ 4 լիտր տարա, որի մեջ եղել է181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ եղել է դեղնականաչավուն հեղուկ։ Հայտնաբերվել են նաև կանեփի զանգված ծխելու համար, տարբեր չափերի պլաստմասե շշեր և 1 հատ ներարկիչ։

Արդեն փաստերի ճնշման տակ Կ. Մ․-ն հայտնել է, որ հայտնաբերված կանեփաման զանգվածը պատկանում է իր որդի Ա. Մ․-ին։

Դեպքի փաստով՝ Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ա.Մ․-ն հայտնաբերվել և ձերբակալվել, ապա տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Մարտունու քննչական բաժին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:41
21 Սեպտեմբերի 2023
Երևանում 30-ամյա կին է դանակահարվել
Երևանում 30-ամյա կին է դանակահարվել
15:47
18 Սեպտեմբերի 2023
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
11:01
17 Սեպտեմբերի 2023
Արտառոց դեպք Երևանի մանկապարտեզներից մեկում. աշխատակիցները բռնություն են գործադրում սանի նկատմամբ
Ըստ երեխայի ծնողների, փոքրիկը դեռ երկու տարեկան չկա և դեռ չի խոսում
16:00
15 Սեպտեմբերի 2023
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում (ՎԻԴԵՈ)
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում. ՎԻԴԵՈ
13:57
15 Սեպտեմբերի 2023
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
12:02
15 Սեպտեմբերի 2023
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
10:33
15 Սեպտեմբերի 2023
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
15:49
14 Սեպտեմբերի 2023
23–ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Կիևյան կամրջից
Այսօր Երևանում ինքնասպանություն է կանխվել
15:31
14 Սեպտեմբերի 2023
Երևանում կրակոցներ են հնչել, հարազատ եղբայրներ են հոսպիտալացվել. ԶԼՄ
Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հոսպիտալացվածները հարազատ եղբայրներ են
12:33
14 Սեպտեմբերի 2023
Բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
Երևանում բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
10:36
14 Սեպտեմբերի 2023
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
12:28
13 Սեպտեմբերի 2023
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել