Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

04.05.2021, 11:35
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07։30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ով 55-ից 60 տարեկան տղամարդ է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–