423
4.13
402.21
+9
Եղանակը Երևանում
Հայ

Դատապարտյալի մոտ տեսակցության եկած կնոջ ներքնազգեստից հայտանբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, նա ձերբակալվել է

15:46
04 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, թմրանյութերի և այլ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ղ․ Ա․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած կնոջը՝ Յ․ Ա․-ին, հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը։

Արդյունքում՝ կնոջ ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմել է 1․05 գրամ։

Շարունակելով վերոնշյալ դեպքով օպերատիվ տվյալների իրացումը՝ հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել նույն կալանավորված անձի՝ Ղ․ Ա․-ի հիվանդասենյակում և նրա քնելատեղից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, մեկ լիցքավորիչ, իսկ պատուհանագոգի վրայից հայտնաբերել են մեկ ինքնաշեն դանակ։ Վերջինս հայտարարել է, որ տվյալ արգելված իրերն իրեն չեն պատկանում:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր։ Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից քաղաքացի Յ․ Ա․-ն ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:58
13 Հոկտեմբերի 2023
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել
13:06
13 Հոկտեմբերի 2023
Վանաձորի արհեստական լճից 25–ամյա քաղաքացու դի է դուրս բերվել, նա որոնվում էր որպես անհետ կորած
25–ամյա քաղաքացին որոնվում էր որպես անհետ կորած, նրա անհետ կորելու մասին ոստիկանությանը հայտնել էր հայրը
12:18
13 Հոկտեմբերի 2023
12 լիտր քիմնյութեր, թմրանյութ պատրաստելու գործիքներ. մանրամասներ Գառնիում գործող թմրանյութերի լաբորատորիայի բացահայտումից (ՎԻԴԵՈ)
Պարզվել է, որ Երևանի 33- ամյա մի բնակչուհի և ՌԴ 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ. ՎԻԴԵՈ
10:04
13 Հոկտեմբերի 2023
Բախվել են ՎԱԶ–ն ու BMW-ն. 63–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (ՖՈՏՈ)
63–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել. ՖՈՏՈ
15:36
12 Հոկտեմբերի 2023
Թմրամիջոցների արտադրման և աճեցման լաբորատորիա է բացահայտվել, հինգ անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)
Կադրեր` թմրամիջոցների արտադրման և աճեցման լաբորատորիայից. ՎԻԴԵՈ
12:40
12 Հոկտեմբերի 2023
Ինչպես են Երևանում բախվում BMW-ն ու VAZ-ը, վերջինս էլ բախվում լիցքավորման կայանի սարքավորմանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են Երևանում բախվում BMW-ն ու VAZ-ը, վերջինս էլ բախվում լիցքավորման կայանի սարքավորմանը. ՎԻԴԵՈ
11:26
12 Հոկտեմբերի 2023
Քարակերտ-Դալարիկ հատվածում 36 վագոններից բաղկացած գնացքը կողաշրջվել է, վնասվել է երկաթուղային գիծը
Քարակերտ-Դալարիկ հատվածում գնացք է կողաշրջվել
21:15
11 Հոկտեմբերի 2023
Վարորդը հայհոյել է 31–ամյա հետիոտնին և թքել նրա ուղղությամբ, վերջինս էլ որոշել է սպանել վարորդին
Վարորդը հայհոյել է 31–ամյա հետիոտնին և թքել նրա ուղղությամբ, վերջինս էլ որոշել է սպանել վարորդին

17:58
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժը զգացվել է մի քանի բնակավայրերում
16:01
11 Հոկտեմբերի 2023
Հյուսիսային մաքսատան տարածքի ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից գողություններ են կատարվել
Գողություններ են կատարվել Հյուսիսային մաքսատան տարածքի ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից
15:28
11 Հոկտեմբերի 2023
Երևանում 48–ամյա կինը դանակահարել է սեփական մորն ու քրոջը
Երևանում 48–ամյա կինը դանակահարել է սեփական մորն ու քրոջը