417.4
4.02
393.4
+15
Եղանակը Երևանում
Հայ

Դարանակալել են, մահակներով հարվածել ու կրակել. Դավիթաշենի թաղապետի տեղակալի սպանության փորձի գործով կալանավորված կա

12:50
31 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 41-ամյա բնակչի՝ Կորյուն Մխիթարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս պատկանող ավտոմեքենան վնասելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

2023թ․ մայիսի 19-ին՝ ժամը 09:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել հիշյալ տղամարդը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Загружается новость ... "Лево"

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Շահումյան փողոցների խաչմերուկի հատման հատվածում հայտնաբերվել է հրազենից կրակված երկու պարկուճ, մոտ 800 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «Վոլսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա, որի զննությամբ մեքենայի դիմապակու վրա հայտնաբերվել են հրազենից կրակված գնդակի և արնանման հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատամատնադրոշմային և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել է այն մասին, որ դեպքին, մոտ 2-3 ամիս առաջ, նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու և մի 30-ամյա տղամարդու միջև սուր վիճաբանություն։

2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց և Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում, հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու և մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է 41-ամյա տղամարդը, մոտեցել են նրան, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում վարորդին թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:

Նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանությունը), որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 30 և 36-ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ։ Նրանցից առաջինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Իսկ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցավոր արարքներին ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հայկական մի շարք ԶԼՄ–ների հաղորդմամբ, տուժածը Դավիթաշենի թաղապետի տեղակալն է։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում
21:27
25 Սեպտեմբերի 2023
Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
14:43
04 Օգոստոսի 2023
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
13:46
04 Օգոստոսի 2023
Երկու մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
Երիտասարդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ կնոջ ձեռքից 2 մլն դրամ են հափշտակել, բայց իրականությունն ամբողջովին այլ էր
09:43
04 Օգոստոսի 2023
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
14:05
03 Օգոստոսի 2023
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
11:59
03 Օգոստոսի 2023
35–ամյա կինը մտել է ընկերուհու տուն ու գողացել բրենդային հագուստով ճամպրուկներ (ՎԻԴԵՈ)
35–ամյա կինը հարմարեցված բանալիով մտել է ընկերուհու տուն ու գողացել բրենդային հագուստով ճամպրուկներ. ՎԻԴԵՈ