392.83
6.41
395.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

Դանակահարություն գիշերային ակումբում. կան վիրավորնե

11:37
23 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Իջևան համայնքի Երևանյան փողոցում գործող գիշերային ակումբներից մեկում նույն մարզի երկու բնակչի առողջությանը վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

«Հիշյալ դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 06:40-ին, «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ից և տեղեկացվել, որ «ձախ թուլակողի ծակած-կտրած թափանցվող վերք» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած չթափանցող արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել նույն մարզի 1987 և 1991թթ. ծնված երկու բնակիչ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ նախառեձնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (Առողջությանը թեթև վնաս պատճառելը): Նույն օրը որոշում է կայացվել քրեական վարույթով քննչական խումբ կազմելու մասին։

Քրեական վարույթի շրջանակներում հիշյալ երկու տղամարդիկ տուժող են ճանաչվել և հարցաքննվել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։

Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի ՝ 1989թ. ծնված բնակիչ է:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. եթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
31 Հոկտեմբերի 2022
33–ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ, իր վրա բենզին է լցրել և փորձել ինքնասպան լինել. արտակարգ դեպք Երևանում
33–ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ, իր վրա բենզին է լցրել և փորձել ինքնասպան լինել. արտակարգ դեպք Երևանում
11:08
31 Հոկտեմբերի 2022
Եղվարդում խոշոր ավտովթարի հետևանքով 2 տարեկան երեխա է վիրավորվել, կան նաև այլ վիրավորներ
Եղվարդում խոշոր ավտովթարի հետևանքով 2 տարեկան երեխա է վիրավորվել, կան նաև այլ վիրավորներ
16:01
28 Հոկտեմբերի 2022
Կոտայքում բախվել են էլեկտրաքարշն ու BMW-ն, վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ (ՖՈՏՈ)
Կոտայքում բախվել են էլեկտրաքարշն ու BMW-ն, վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. ՖՈՏՈ
13:27
28 Հոկտեմբերի 2022
11-ամյա երեխա է մահացել Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
11-ամյա երեխա է մահացել Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
10:20
28 Հոկտեմբերի 2022
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու ԿԱՄԱԶ-ը, Mercedes-ի վարորդի վիճակը ծանր է
Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Mercedes-ն ու ԿԱՄԱԶ-ը, Mercedes-ի վարորդի վիճակը ծանր է
14:51
27 Հոկտեմբերի 2022
Երևանում 22–ամյա երիտասարդը փորձել է կեղծ դոլարներ իրացնել
Երևանում 22–ամյա երիտասարդը փորձել է կեղծ դոլարներ իրացնել
14:32
27 Հոկտեմբերի 2022
36–ամյա տղամարդու նախկին կնոջ ընկերը մետաղյա խողովակով հարվածներ է հասցրել նրան
36–ամյա տղամարդու նախկին կնոջ ընկերը մետաղյա խողովակով հարվածներ է հասցրել նրան
21:28
26 Հոկտեմբերի 2022
Ոչ թե շինհրապարակում երկաթե ամրանն էր ընկել, այլ դանակահրել էին. սպանության փորձ Ծաղկաձորում (ՎԻԴԵՈ)
Ոչ թե շինհրապարակում երկաթե ամրանն էր ընկել, այլ դանակահրել էին. սպանության փորձ Ծաղկաձորում. ՎԻԴԵՈ
16:23
25 Հոկտեմբերի 2022
Հրազենը նետել ու փախել էր. երիտասարդը հայտնաբերվել ու կալանավորվել է (ՎԻԴԵՈ)
Հրազենը նետել ու փախել էր. երիտասարդը հայտնաբերվել ու կալանավորվել է. ՎԻԴԵՈ
11:21
25 Հոկտեմբերի 2022
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 49-ամյա կինը տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 49-ամյա կինը տեղում մահացել է
16:45
24 Հոկտեմբերի 2022
Հայտնաբերվել է մեծ թվով զենք-զինամթերք. երեք անձ կալանավորվել է (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է մեծ թվով զենք-զինամթերք. երեք անձ կալանավորվել է. ՎԻԴԵՈ
15:37
24 Հոկտեմբերի 2022
Երևանում 29-ամյա կինը դանակահարել է ամուսնու 56-ամյա ընկերոջը
Երևանում 29-ամյա կինը դանակահարել է ամուսնու 56-ամյա ընկերոջը