437.27
4.41
404.32
-7
Եղանակը Երևանում
Հայ

Դանակահարել է 55–ամյա տղամարդուն ու դիակը տեղափոխել անտառ. սարսափելի սպանություն Գեղարքունիքում (ՎԻԴԵՈ)

12:02
06 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 55-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակչուհին 2022թ. ապրիլի 5-ին՝ ժամը 02:15-ին, հաղորդում է տվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18:20-ի սահմաններում, 1967թ. ծնված ամուսինը, տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել, նրա մասին տեղեկություն չունի:

«Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում, բացատրություն տալու նպատակով, ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին է հրավիրվել Գեղհովիտ բնակավայրի՝ 1998թ. ծնված բնակիչ, ով խոստովանել է, որ 2022թ. ապրիլի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Մարտունի խոշորացված համայնքի Գետափնյա փողոցում՝ իր ավտոմեքենայում, գումարային հարցի շուրրջ վիճաբանել է 55-ամյա տղամարդու հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներում, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել է, որից հետո վերցնելով նրա հագուստի գրպանից հայտնաբերած գումարը՝ մարել է իր ունեցած պարտքը, իսկ դիակը տեղափոխել է համայնքի անտառամերձ տարածք և թողել ծառերի տակ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (սպանություն):

Գեղհովիտ բնակավայրի՝ 1998թ. ծնված բնակչը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա մատնացույց է արել վայրը, որտեղ թողել է 55-ամյա տղամարդու դին. կասկածյալի կողմից մատնանշված վայրում տուժողի դիակը հայտնաբերվել է՝ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Տուժողի մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական անհետաձգելի այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկետիվ և բազմակողմանի հետազոտման և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ