437.67
4.35
404.35
+6
Եղանակը Երևանում
Հայ

Դալմայից և Երևան մոլից կատարվել է 22.5մլն դրամի հափշտակություն

17:50
24 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ՝ Կոմիտեում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ Երևան քաղաքում գործող խոշոր առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող ընկերություններից կատարված գողությունների դեպքերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու, նախականխելու թեմայով, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմից պաշտոնատար անձինք: Ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը և «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը ներկաներին է ներկայացրել Երևանում գործող «Դալմա Գարդեն Մոլ» և «Երևան Մոլ» առևտրի կենտրոններում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների սրահներից, ինչպես նաև առևտրի կենտրոններից կատարված հափշտակությունների և փորձերի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննված քրեական գործերի ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն:

ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների և առևտրի կենտրոններ կատարված այցելությունների արդյունքում պարզվել է, որ, որպես կանոն, հանցագործները բռնվել են հանցագործության առարկաներին փակցված ահազանգման սարքերի միանալու դեպքում, երբ անվտանգության աշխատակիցներն ահազանգի կապակցությամբ մոտեցել են հանցագործին, և դեպքն արձանագրվել է կահավորված տեսահսկող սարքերի օգնությամբ, և ընդամենը 7 դեպքում է, որ անվտանգության աշխատակիցն է նկատել հափշտակություն կատարելու պահը և բռնել հանցագործին:

Երկու առևտրի կենտրոններում հափշտակություն կատարած և պատասխանատվության ենթարկված անձանցից 11-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մնացած 348-ի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, այսինքն՝ 96,9 %-ի դեպքում կալանավորում չի կիրառվել:

Հափշտակություն կատարած 359 անձանցից 71-ը մարզերի, իսկ 288-ը՝ Երևանի տարբեր վարչական շրջանների ոստիկանության համապատասխան ստորաբաժանումերի կողմից սպասարկվող վարչական միավորների բնակիչներ են:

«Առևտրի կենտրոններում կատարված հափշտակությունների հետևանքով տնտեսվարողներին պատճառվել է 22.600.000 դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է  15.500.000 դրամը: Վնասի վերականգնման նպատակով մեղադրյալների գույքի վրա հիմնականում կալանք չի դրվել՝ այդպիսիք չլինելու պատճառով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ոստիկանությունն ուսումնասիրություն իրականացնի, թե որքան ուժեր են անհրաժեշտ կենտրոնացնել առևտրի կենտրոններում՝ այնտեղ գողության դեպքերը կանխելու նպատակով: Իսկ մյուս գերատեսչությունները, առկա խնդիրները կարգավորելու նպատակով, իրենց առաջարկները Կոմիտե կներկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դալմա Ինվեստ» և «Երևան մոլ»  ՍՊ ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ նշված ընկերություններին պատկանող «Երևան» և «Դալմա» մոլ առևտրի կենտրոններում գործող մի շարք  տնտեսվարող և անվտանգությունն  ապահովող ընկերությունների ներկայացուցիչներ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին հասցեագրված դիմումով խնդրել էին ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընկերություններից հափշտակություն կատարած կրկնահանցագործների նկատմամբ առավել խիստ դատավարական ներգործության միջոցներ կիրառելու համար: Քննչական կոմիտե նույնաբովանդակ նամակ է ուղարկել նաև Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը