632.67
7.06
522.48
+22
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն Արմավիրում. տղամարդը գիշերը մտել էր տուն և սպանել 30–ամյա քնած երիտասարդին (ՎԻԴԵՈ)

17:44
12 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։

Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի 3-րդ նրբանցքի իր տանը 30-ամյա տղամարդ էր սպանվել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Դիակի զննությամբ հրազենային վնասվածք հայտնաբերվեց, ննջարանում՝ 16 մմ տրամաչափի պարկուճի պլաստմասսե խիծ։

Պարզ դարձավ, որ լուսամուտով տուն մտած անձը հրազենով կրակել էր քնած երիտասարդի վրա, ապա դռնով փախել։

Կրակոցի ձայնից արթնացած տնեցիները ահազանգել էին ոստիկանություն ու շտապօգնություն։

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն առանձնապես ծանր հանցագործության բացահայտման ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկում, երբ լուսադեմին ոստիկանության Վաղարշապատի բաժնում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց. պարանոցի և կրծքավանդակի ծակած-կտրած վնասվածքներով հոսպիտալացվել էր Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում բնակվող 42-ամյա մի տղամարդ։

Մարզի իրավապահները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վարկած առաջ քաշեցին, որ քնած երիտասարդին սպանած ու հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է նույն անձը։ Արմավիրի բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին ոչ միայն կասկածվողի ինքնությունը, այլև դեպքերի մի շարք հանգամանքներ։ Տղամարդուն սպանելուց հետո կասկածվողը, նախնական տվյալներով՝ հեծանիվով վերադարձել էր Էջմիածին, որտեղ և ապրում է։ Ճանապարհին Գեղակերտ գյուղում մտել էր բնակիչներից մեկի հողամասը։ 42-ամյա տերը տեսել էր նրան ու կարծել էր, որ գողություն է անում։ Վեճ էր սկսվել, որի ընթացքում կասկածվողը դանակով մի քանի անգամ հարվածել էր այդ տղամարդուն ու հեռացել։

«Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողները, համատեղ միջոցառմամբ, մայիսի 11-ին Էջմիածնում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Էջմիածնի բնակիչ, 45-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Հետագա միջոցառումներով ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին հանցագործության գործիքներ հանդիսացող ինքնաշեն հրացանն ու դանակը և առգրավեցին։

Հրազենի գործադրմամբ կատարված սպանության ու դանակի գործադրմամբ կատարված սպանության փորձի փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ են ձեռնարկվում հանցագործությունների շարժառիթը պարզելու ուղղությամբ։–0–


Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:02
14 Մայիսի 2021
Երևանում կրակոցներ են հնչել, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Երևանում կրակոցներ են հնչել, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
13:24
13 Մայիսի 2021
Mercedes–ում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում
Mercedes–ում հրդեհ է բռնկվել Հերացու թունելից դեպի Խանջյան թունել տանող հատվածում
12:57
13 Մայիսի 2021
Հիվանդանոց տեղափոխված 21–ամյա երիտասարդն ինքն իրեն էր կրակել
Հիվանդանոց տեղափոխված 21–ամյա երիտասարդն ինքն իրեն էր կրակել
19:00
12 Մայիսի 2021
Աղիքային ինֆեկցիայի բռնկում Սիսիանում. 296 մարդու մոտ հայտնաբերվել են ախտանշաններ, նրանց մեծ մասն անչափահաս է
Աղիքային ինֆեկցիայի բռնկում Սիսիանում. 296 մարդու մոտ հայտնաբերվել են ախտանշաններ, նրանց մեծ մասն անչափահաս է
15:28
12 Մայիսի 2021
Հարվածել են մարմնի տարբեր մասերին, համակարգչի ստեղնաշարով հարվածել է գլխին. մանրամասներ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
Հարվածել են մարմնի տարբեր մասերին, համակարգչի ստեղնաշարով հարվածել է գլխին. մանրամասներ Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից
12:15
12 Մայիսի 2021
Երևանում հայտնաբերվել է հերթական ապօրինի խաղատունը, պետությանը պատճառվել է 5մլրդ դրամի վնաս (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել է հերթական ապօրինի խաղատունը, պետությանը պատճառվել է 5մլրդ դրամի վնաս.ՎԻԴԵՈ
14:57
11 Մայիսի 2021
Երևանում 6–ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Երևանում 6–ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
13:04
11 Մայիսի 2021
Կրակոցներ Կազանի դպրոցներից մեկում, 11 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Կազանի դպրոցներից մեկում, 11 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ. ՎԻԴԵՈ
12:23
11 Մայիսի 2021
Հայտնի է երևանյան փողոցներից մեկում օրը ցերեկով սպանություն կատարած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայտնի է երևանյան փողոցներից մեկում օրը ցերեկով սպանություն կատարած անձի ինքնությունը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:18
11 Մայիսի 2021
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 37–ամյա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 56–ամյա կնոջ
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 37–ամյա վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 56–ամյա կնոջ
11:56
11 Մայիսի 2021
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել. ԶԼՄ
Կենտրոնի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել
12:54
10 Մայիսի 2021
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սպանություն Երևանում օրը ցերեկով. կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ