417.56
6.66
405.91
+27
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան դեպք Նոր Խարբերդում. հայրն ու որդիները դանակահարել են իրար, ամուսնու ծեծից կինը մահացել է (ՎԻԴԵՈ)

11:13
29 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության Մասիսի բաժնում տարբեր հիվանդանոցներից ահազանգեր ստացվեցին։ 23-ամյա երիտասարդի ու 47-ամյա կնոջ ախտորոշումը «պոլիտրավմա» էր, իսկ 26 և 46 տարեկան տղամարդկանց վնասվածքները կտրած-ծակած էին։

 «Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տուժածներն ընտանիքի անդամներ են։ Հունիսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ հայրն ու որդիները վիճել էին, դանակահարել իրար, իսկ հայրը նաև ծեծի էր ենթարկել վիճաբանությանը միջամտած կնոջը, որը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:

46-ամյա տղամարդն ու ավագ որդին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:

Դեպքից ժամեր անց Մասիսի բաժնում ստացվեց հիվանդանոցային հերթական ահազանգը։ Հայտնում էին, որ բուժօգնության տեղափոխված կինը մահացել է:

46-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
12 Օգոստոսի 2022
Չարբախի մետրոյի դեպոյի պատի տակ զենք–զինամթերք է թողել. ահազանգ ոստիկանությունում
Չարբախի մետրոյի դեպոյի պատի տակ զենք–զինամթերք է թողել. ահազանգ ոստիկանությունում
11:00
12 Օգոստոսի 2022
Դավիթաաշենի շենքերից մեկից հետնամասում կնոջ դի է հայտնաբերվել
Այսօր Դավիթաաշենի շենքերից մեկից հետնամասում կնոջ դի է հայտնաբերվել
15:47
11 Օգոստոսի 2022
Շուրջ 64 հազար եվրո. հայկական բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն հափշտակել է ավանդատուի գումարը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Շուրջ 64 հազար եվրո. հայկական բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն հափշտակել է ավանդատուի գումարը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:32
11 Օգոստոսի 2022
«Դիլիջան ազգային պարկի» անտառապահը ծառեր էր հատել ու բռնվել (ՎԻԴԵՈ)
«Դիլիջան ազգային պարկի» անտառապահը ծառեր էր հատել ու բռնվել. ՎԻԴԵՈ
10:28
10 Օգոստոսի 2022
Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել
Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել
22:49
09 Օգոստոսի 2022
Հրդեհ է բռնկվել Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկի տարածքում (ՎԻԴԵՈ)
Հրդեհ է բռնկվել Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկի տարածքում. ՎԻԴԵՈ
15:22
09 Օգոստոսի 2022
Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ՎԻԴԵՈ
11:12
09 Օգոստոսի 2022
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
15:08
08 Օգոստոսի 2022
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
14:23
08 Օգոստոսի 2022
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
11:55
08 Օգոստոսի 2022
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
11:12
08 Օգոստոսի 2022
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել