Ցուցարարներից մեկի ոտքը կոտրվեց Մյասնիկյան պողոտայում ակցիայի ժամանակ (ՎԻԴԵՈ)
09.12.2020,
15:33
Ցուցարարներից մեկի ոտքը կոտրվեց Մյասնիկյան պողոտայում ակցիայի ժամանակ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում շարունակվում են քաղաքացիների անհնազանդության ակցիաները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Ցուցարարներն այս անգամ փակել էին Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, սակայն մեքենաներից մեկի վարորդը, ազդանշանային ձայները միացրած, մեքենան վարեց ցուցարարի ուղղությամբ ու վրաերթի ենթարկեց նրան։ Կադրերում երևում է, որ վրաերթի ենթարկված տղամարդու ոտքը վնասված է։
Անհնազանդության ակցիաների մասին
Դեկտեմբերի 8–ին ժամը 12։00–ին լրացել է վարչապետին ընդդիմության կողմից ներկայացված վերջնագրի ժամկետը, ինչից հետո 17 ընդդիմադիր ուժերը հայտարարեցին անհնազանդության ակցիաներ կազմակերպելու մասին։ Նախօրեին ցուցարարները ժամանակավորապես փակել էին մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Կաթվածահար էր եղել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Այսօր ևս նախատեսվում է հանրահավաք ժամը 16։00–ին Ազգային ժողովի դիմաց։
Երևանում 17 ընդդիմադիր կուսակցությունները կազմակերպում են բողոքի ակցիաներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Քաղաքական գործիչներին և շարքային քաղաքացիներին վրդովվեցրել է նոյեմբերի 9–ին Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, որով նախատեսվում են զգալի տարածքային զիջումներ Ադրբեջանին։–0–
Տեսանյութը` Yerkir Daily–ի