Ծիծեռնակաբերդի մոտ հենց հիմա խոշոր հրդեհ է, մեկնել է 10 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
21:50
26 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ծիծեռնակաբերդում հենց հիմա խոշոր հրդեհ է:
Загружается новость ... "Лево"
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
«Իհարկե, հետաքննությունը պատճառները կպարզի, ուղղակի ֆիքսենք, որ մոտ կես ժամ առաջ էդ հատվածում ահավոր մեծ հրավառություն էր: Ռեստորանային հրավառությունները լուրջ պրոբլեմ են էս քաղաքի համար», – նշել է նա։
News.am–ի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել 10 մարտական հաշվարկ։–0–