Ցեմենտով և ապակե մանրաթելով բեռնված բեռնատար է այրվել (ՖՈՏՈ)
16.12.2024,
19:20
Բեռնատարում եղել է 400 պարկ ցեմենտ և 250 փաթեթ ապակե մանրաթել. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ 16 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղի մոտակայքում այրվում է կցորդիչով բեռնատար, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբն ու մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ այրվում է «MAN» մակնիշի բեռնատար՝ բեռնված 400 պարկ ցեմենտով և 250 փաթեթ ապակե մանրաթելով (վարորդ՝ Ա․ Ա․):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:57-ին, մարվել՝ 16:26-ին: Այրվել է բեռնատարը․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի կցորդ:

