412.9
5.07
388.28
+14
Եղանակը Երևանում
Հայ

Ծեծելով սպանել էր եղբորն ու զանգել ոստիկանություն. դաժան սպանություն Կոշ գյուղում (ՎԻԴԵՈ)

10:08
14 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Օրերս սարսափելի սպանություն է տեղի ունեցել Կոշ գյուղում, որն ավելի շատ դետեկտիվի էր նման։

ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, հունվարի 12-ին ժամը 15-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները 40-ամյա տղամարդուն իր տանը մահացած գտան: Դին հյուրասենյակում հայտնաբերել էր եղբայրը և 1-02 զանգել: Դիակի զննությամբ դեմքին արնանման հետքեր հայտնաբերվեցին: Նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: 
Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և մարզի քննչական վարչության ծառայողները։ Առաջ քաշվեցին տարբեր վարկածներ: Իրավապահները զրուցեցին հարևանների, հետո դարձյալ հանգուցյալի եղբոր հետ, որը նրանից երկու տարով էր փոքր ու նույն հասցեում էր բնակվում: Հետաքրքիր էր` երբ էր տեսել նրան հյուրասենյակում ընկած, տանն էր եղել, թե դրսից էր եկել. հարցեր, որոնք ոչ այնքան պատասխաններ, որքան նոր հարցեր էին առաջ բերում` ուրվագծելով զարհուրելին...

Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել էր տուժողի 38-ամյա եղբայրը` նախկինում դատապարտված: Վիճել էին, ապա ծեծել էր ավագ եղբորը, մարմնական վնասվածք հասցրել, ինչն էլ մահվան պատճառ էր դարձել։ 

38-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Նա ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:16
20 Մարտի 2023
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
11:00
20 Մարտի 2023
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
14:51
18 Մարտի 2023
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
21:53
17 Մարտի 2023
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
12:57
17 Մարտի 2023
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
10:59
17 Մարտի 2023
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
16:25
16 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում
12:54
16 Մարտի 2023
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
12:35
16 Մարտի 2023
Երևանում քիչ առաջ ինքնասպանության փորձ է կանխվել
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և պարեկներ
11:57
16 Մարտի 2023
Վարորդը տեղում մահացել է. Երևանում տեսախցիկն արձանագրել է ողբերգական ավտովթարի պահը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Երևանում մարտի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը. ՎԻԴԵՈ
15:41
15 Մարտի 2023
«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում, օգնության են հասել փրկարարները
«Դալմա»–ի մոտ 2 տարեկան երեխան արգելափակվել է մեքենայում
14:11
15 Մարտի 2023
Կանգնեցրել էր տաքսին, վիճել նախկին կնոջ հետ ու կրակել. մանրամասներ Երևանում տեղի ունեցած միջադեպից (ՎԻԴԵՈ)
Կանգնեցրել էր տաքսին, վիճել նախկին կնոջ հետ ու կրակել. հրապարակվել են կադրեր նախօրեին տեղի ունեցած միջադեպի վայրից