ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ Մուրմանսկի մարզի Կանդալակշա քաղաքում փետրվարի 21–ին 15–ամյա դեռահասը ծեծել է 11–ամյա տղային և թաղել նրան ձյան մեջ։
Այս միջադեպի մասին հաղորդել է Մուրմանսկի մարզի ՔԿ վարչության
մամուլի ծառայությունը, հաղորդում է
life.ru–ն։
Քննության տվյալներով, նա փորձել է խեղդել երեխային, ինչի հետևանքով 11–ամյա տղան կորցրել է գիտակցությունը։
Որոշելով, որ տղան մահացել է` չարագործը թաղել է նրան ձյան մեջ։ Տուժածին գտել են մեծահասակները, ովքեր շտապ օգնություն են կանչել։ Հիմա 11–ամյա տղայի կյանքին ոչինչ չի սպառնում։
Մահափորձի մեջ կասկածվողին ձերբակալել են։ Քննիչները պատրաստում են միջնորդություն 15–ամյա դեռահասին կալանավորելու համար։ Միջադեպի դրդապատճառներն ու հանգամանքները պարզվում են։–0–