421.35
5
386.38
+8
Եղանակը Երևանում
Հայ

Ծեծել են ու դանակահարել. Գյումրու կենտրոնում սպանություն է տեղի ունեցել

10:50
28 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` փետրվարի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել դանակահարված մի քաղաքացու:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ:

Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վ. Հարությունյանն է: Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կայքի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են Վ. Հարությունյանի սպանության որոշ մանրամասներ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ՝ 28-ամյա Ա. Տրդատյանը, 25-ամյա Կ. Տրդատյանը և 30-ամյա Հ. Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկել Վ, Հարությունյանին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել է Վ Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։

Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Ա., Կ. Տրդատյաններին և Հ. Մալխասյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ Ա. և Կ. Տրդատյանները հարազատ եղբայրներ են։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:22
14 Մայիսի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն, կա 5 վիրավոր
Երևանում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Audi-ն, կա 5 վիրավոր
14:03
12 Մայիսի 2023
Երևանում տաքսու վարորդը կրակայրիչ–ատրճանանի սպառնալիքով ուղևորից հափշտակել է 60.000 դրամ
Երևանում տաքսու վարորդը կրակայրիչ–ատրճանանի սպառնալիքով ուղևորից հափշտակել է 60.000 դրամ
11:20
12 Մայիսի 2023
Tesla–ն բախվել է էլեկտրասյանը Աբովյանի մոտակայքում, տուժել է 4 քաղաքացի
Tesla–ն բախվել է էլեկտրասյանը Աբովյանի մոտակայքում, տուժել է 4 քաղաքացի
20:45
11 Մայիսի 2023
Թուրրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում, Կոտայքում և Արարատի մարզում
Թուրրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում, Կոտայքում և Արարատի մարզում
19:35
11 Մայիսի 2023
Երևանի Արցախի պողոտայում նորածին են գտել, նա ողջ է
Երևանի Արցախի պողոտայում նորածին են գտել, նա ողջ է
19:26
11 Մայիսի 2023
Երևանում տրոլեյբուսը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել, կան տուժածներ
Երևանում տրոլեյբուսը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել, կան տուժածներ
14:51
11 Մայիսի 2023
«Մայր Հայաստան» արձանի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել
«Հաղթանակ» զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել
12:13
11 Մայիսի 2023
Երևանում բախվել են Ford Transit–ն ու Renault–ն, կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Բախվել են «Ford Transit» և «Renault Logan» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ. ՖՈՏՈ
16:07
10 Մայիսի 2023
Ողբերգական դեպք Երևանում. հայրն ինքնասպան է եղել որդու հրացանով
Ողբերգական դեպք Երևանում. հայրն ինքնասպան է եղել որդու հրացանով
14:41
10 Մայիսի 2023
Մեքենան արգելափակվել է Սևանա լճում, օգնության են հասել փրկարարները
GAZ-2410–ն արգելափակվել է Սևանա լճում
13:54
10 Մայիսի 2023
16–ամյա թոռան մոտ թմրանյութ էր հայտնաբերվել. պարզվեց, որ 64–ամյա պապն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն (ՎԻԴԵՈ)
Այնթապում պապը խնդրել է թոռանը թմրանյութով փաթեթ փոխանցել իրեն. ՎԻԴԵՈ
12:52
10 Մայիսի 2023
ՔԿՀ–ի անվտանվության բաժնի ծառայողը փորձել է գումարի դիմաց արգելված իրեր փոխանցել դատապարտյալին
Քրեակատարողական հիմնարկի անվտանվության բաժնի ծառայողը փորձել է գումարի դիմաց արգելված իրեր փոխանցել դատապարտյալին