415.35
6.93
415.97
+28
Եղանակը Երևանում
Հայ

Ծեծ ու կրակոցներ Երևանում. 36–ամյա կինը միջամտել է ամուսնու և անծանոթի վեճին ու վնասվածքներ ստացել (ՎԻԴԵՈ)

11:03
29 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանիք քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Հիշյալ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տեղի ունեցող ծեծկռտուքի և կրակոցների, ինչպես նաև ‹‹Էրեբունի բժշկական կենտրոն›› ՓԲ ընկերությունից 36-ամյա կնոջ և 49-ամյա տղամարդու՝ մարմնական վնասվածքներով բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022թ. հուլիսի 28-ին։

Հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ), 334-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։

Իրականացված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են նշված անձանց` վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:

«Նախնական տվյալներով՝ 49-ամյա տղամարդը հիշյալ վնասվածքն ստացել է անծանոթ անձի հետ վիճաբանության ընթացքում, ինչը նկատելով նրա կինը՝ փորձել է միջամտել վիճաբանությանը, սակայն ամուսնու հետ վիճաբանող անձը հարվածներ է հասցրել նաև նրան, իսկ երբ ամուսիններն արդեն գտնվել են հիվանդանոցում, նույն անձը վերադարձել է դեպքի վայր և կրակոցներ արձակել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և ‹‹АК-74›› ինքնաձիգի` կրակված պարկուճներ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:42
16 Սեպտեմբերի 2022
Ողբերգական ավտովթար Մարտունի–Սևան ճանապարհին. կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Մարտունի–Սևան ճանապարհին. կա զոհ ու վիրավորներ
21:37
15 Սեպտեմբերի 2022
Ներքին Հանդից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում. ԱԻՆ
ԱԻՆ-ից հայտնում են, որ Ներքին Հանդից դիեր վերադարձնելու համար գնացած փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվում
23:49
13 Սեպտեմբերի 2022
Հաայաստանի հարավային սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել
Հաայաստանի հարավային սահմանի մոտ երկրաշարժ է գրանցվել
19:37
12 Սեպտեմբերի 2022
Հրապարակվել են 61–ամյա տղամարդու սպանության հանգամանքները, նրա դին գտել էին լճում
61–ամյա տղամարդը որոնվում էր որպես անհետ կորած
12:45
12 Սեպտեմբերի 2022
Երևանում 25–ամյա երիտասարդը «Մակարովից» անզգուշությամբ կրակել է իր որովայնին ու տատիկի ոտքին
Երևանում 25–ամյա երիտասարդը «Մակարովից» անզգուշությամբ կրակել է իր որովայնին ու տատիկի ոտքին
11:26
12 Սեպտեմբերի 2022
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
Արարատի մարզում բախվել են ՎԱԶ 07–ն ու Lexus–ը, 07–ի վարորդը տեղում մահացել է
16:07
09 Սեպտեմբերի 2022
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
Առինջ գյուղում հարվածել են խանութի 70–ամյա աշխատակցուհու աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ
10:15
09 Սեպտեմբերի 2022
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
Տավուշի անտառներում Մարոկկոյի քաղաքացի է մոլորվել
16:04
08 Սեպտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
11:56
08 Սեպտեմբերի 2022
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
10:15
08 Սեպտեմբերի 2022
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
22:22
07 Սեպտեմբերի 2022
Լճից 61-ամյա տղամարդու դի է դուրս բերվել՝ պատռված վերքերով, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով