Ծաղկալանջում տղամարդը հրացանով պատահաբար կրակել է իր ոտքին

21.06.2019, 18:30
Ծաղկալանջում տղամարդը որսորդական հրացանով պատահաբար կրակել է իր ոտքին։
Ծաղկալանջում տղամարդը հրացանով պատահաբար կրակել է իր ոտքին

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ծաղկալանջում տղամարդը որսորդական հրացանով պատահաբար կրակել է իր ոտքին։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, հունիսի 20-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան հոդի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Ծաղկալանջ գյուղի մի բնակիչ:

Ըստ հիվանդի հայտարարության՝ զենքը ծառին կախելիս կրակվել է ոտքին:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, Ծաղկալանջ համայնքի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող հողատարածքում տղամարդը ցանկացել է ծառից կախել հանգուցյալ հորը պատկանող՝ 1963թ. արտադրության, «ԻԺ» տեսակի, 12 տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացանը, սակայն պատահմամբ կրակել է իր ոտքին՝ ստանալով վնասվածք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:–0–