ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՆ–24 ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Բուրյաթիայի հյուսիսում, երկու մարդ մահացել է, հինգշաբթի ՏԱՍՍ–ին հաղորդել է հանրապետության ղեկավարի մամուլի քարտուղար Ալեքսեյ Ֆիշևը։
«Նիժնեանգարսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել ուղևորատար ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, ուղևորները ողջ են։ Փրկվել է 42 մեծահասակ և մեկ երեխա։ Յոթ մարդ վնասվածք է ստացել», – տեղեկացրել է մամուլի քարտուղարը։
Տարածաշրջանի փրկարար ծառայության աղբյուրը տեղեկացրել է, որ վթարային վայրէջքի ժամանակ զոհվել են անձնակազմի հրամանատարն ու օդանավի տեխնիկական սպասարկողը։ ։
Տարածաշրջանի բժշկական ծառայություններից նշել են, որ տուժածների թիվն աճել է` հասնելով 22–ի։
«Անգարա» ավիաընկերության ԱՆ–24 օդանավը հինգշաբթի առավոտյան կատարում էր Ուլան Ուդե–Նիժնեանգարսկ չվերթը։
«Օդ բարձրանալուց հետո շարժիչներից մեկը խափանվել է։ Անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան։ Նախնական տվյալներով, վայրէջք կատարելիս օդանավը 100 մետրով դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և բախվել մոտակա շինություններից մեկին, ինչի հետևանքով բռնկվել է», – նշել է Ֆիշևը։
Այս պահին միջադեպի վայրում աշխատաում են հրշեջները։
«Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը վերահսկում է իրավիճակը, նա հանձնարարել է աջակցություն ցուցաբերել բոլոր տուժածներին», – ավելացրել է մամուլի քարտուղարը։–0–