438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Բնակարանային գողությունների շարք Երևանում. 24–ամյա երիտասարդը հափշտակել է ոսկյա զարդեր, կանխիկ գումար

11:18
25 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 24-ամյա երիտասարդի կողմից բնակարանային գողություններ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ. Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. հուլիսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հրազդան քաղաքի 24-ամյա բնակիչը սեփական տների առաջին հարկերում տեղադրված եվրոպատուհանները բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում գտնվող մի քանի տուն, որտեղից հափշտակել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր, կանխիկ գումար և այլ իրեր: Բացի այդ, Երևանի նույն թաղամասի երկու տներից 24-ամյա երիտասարդը փորձել է կատարել հափշտակություններ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է վերջինիս կողմից դեռևս 2011 թվականի ձմռանը կատարված բնակարանային գողության մեկ այլ դեպք ևս, որի արդյունքում հափշտակվել է ոսկյա մատանի:

Загружается новость ... "Лево"

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ) (Գողությունը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հրազդանի 24-ամյա բնակչի կողմից կատարված այլ հնարավոր հանցագործության դեպքերը բացահայտելու, նրա գործողություններից տուժածներին, ինչպես նաև հափշտակված իրեղեն ապացույցները հայտնաբերելու ուղղությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել