ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Դաժան սպանության կասկածանքով ՌԴ Ամուրի մարզի բնակչուհի է բերման ենթարկվել։ Ըստ քննիչների՝ հունվարի 1-ի կեսօրին նա բենզին է լցրել և այրել սեփական ամուսնուն, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Ինչպես հայտնի է դարձել
REN TV-ին, Ամանորի տոնակատարությունից հետո ամուսինների միջև կոնֆլիկտ է ծագել։ Տղամարդը խանդել է կնոջը, և նա, ըստ երևույթին, բարկացած, վերցրել է բենզինով տարան, այն լցրել ամուսնու վրա, ով այդ պահին պառկած է եղել բազմոցին և լուցկի նետել նրա վրա։
Ակնթարթորեն հրդեհ է բռնկվել, իսկ կինը դուրս է եկել տան բակ։ Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է։
Նշվում է նաև, որ կինը նախկինում դատապարտված է եղել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և սպանության համար։ Նա ձերբակալվել է։–0–