Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կան տուժածներ (ՖՈՏՈ)

03.01.2025, 15:54
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհ հետևանքով երեք մարդ տուժել է․ ՖՈՏՈ
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կան տուժածներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Баграташен, пиротехника, склад, пожар

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Баграташен, пиротехника, склад, пожар

Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրատեխնիկա․ կա երեք տուժած, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։