«Բագրատաշեն» մաքսատան մոտ բեռնատար է այրվել

17.03.2019, 13:58
«Բագրատաշեն» մաքսատան մոտ բեռնատար է այրվել:
«Բագրատաշեն» մաքսատան մոտ բեռնատար է այրվել

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան «Բագրատաշեն» մաքսատան մոտ բեռնատար է այրվել, ինչի հետևանքով այրվել է 14,5 տոննա բեռ։

Загружается новость ... "Лево"

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մարտի 16-ինժամը 20:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում՝ մաքսատան մոտ, այրվում է բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:07-ին, մարվել՝ 02:10-ին:

«Այրվել են «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Տ.) և բեռը (14.5 տ զուգագուլպա և 300 մ հաղորդալար)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–