437.27
4.41
404.32
+5
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել են ոստիկանության պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու աղմկահարույց դեպքեր

12:10
07 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Ա.-ն վարորդական վկայականեր ձեռք բերելու համար Ա. Ա.-ի դրդմամբ փորձել է ընդհանուր 270.000 ՀՀ դրամ կաշառք տալ ոստիկանության պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չի հասցրել, հաղորդում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Մասնավորապես, Ա. Ա.-ն, հանդիպելով իր ծանոթ Ս. Ա.-ին, վերջինիս խաբեությամբ վստահեցրել է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկի միջոցով, 150.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց, առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու կարող է կազմակերպել վարորդական վկայական ձեռք բերելու գործընթաց։ Ս. Ա.-ն, ընդունելով առաջարկը, իր ծանոթի որդու համար վարորդական վկայական ձեռք բերելու համար 2022 թվականի փետրվարին Ա. Ա.-ին փոխանցել է 150.000 ՀՀ դրամ՝ ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար։ Այնուհետև, Ա. Ա.-ն Ս. Ա.-ին վստահեցրել է, որ նրա ներկայացրած անձին վարորդական վկայական տրամադրելու համար անհրաժեշտ է ոստիկանության պաշտոնատար անձի միջոցով, 120.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց ևս մեկ անձի կողմից վարորդական վկայական ստանալու գործընթաց կազմակերպել: Այդ կերպ Ա. Ա.-ն համոզելու եղանակով դրդել է Ս. Ա.-ին կրկին կաշառք տալ պաշտոնատար անձին: Ս. Ա.-ն, այս անգամ իր եղբոր որդու համար առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու վարորդական վկայական ձեռք բերելու համար, 2022 թվականի մարտին 120.000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Ա.-ին` ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար: Ստանալով վերը նշված գումարները` Ա. Ա.-ն, նախապես գիտակցելով իր խոստումը կատարելու անհնարինությունը և չունենալով որևէ մեկին կաշառք տալու կամ դրա դիմաց վարորդական վկայական ստանալու նպատակ, խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 270.000 ՀՀ դրամ, ինչի պատճառով Ս. Ա.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործություններն ավարտին հասցնել:

Загружается новость ... "Лево"

«Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Երկու մեղադրյալներն էլ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գործը մեղադրական եզրակացությամբ հաստատվել է հսկողություն իրականացնող դատախազի կողմից և ուղարկվել դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն