405.47
6.67
405.11
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ազգությամբ պարսիկ քրեական հեղինակությունն ու նրա խմբավորման անդամներն առևանգել են երևանցու և 10 հազ. դոլար շորթել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

11:45
19 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական հեղինակություն համարվող անձի կողմից առերևույթ կատարված շորթման, մարդու առևանգման դեպքերի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ քրեական հեղինակություն համարվող և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, ազգությամբ պարսիկ, ԻԻՀ քաղաքացուն Երևանի բնակչի կողմից գումար պարտք լինելու վերաբերյալ առաջացած վեճը  լուծելու համար, անօրինական օգուտ ստանալու շահադիտական նպատակով, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամների միջոցով, կազմակերպել և 2021թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի Դ.Անհաղթ փողոցում գտնվող ֆրանսիական համալսարանի դիմացից «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է Երևանի բնակչի առևանգումը:

«Մասնավորապես, տղամարդուն, իր կամքին հակառակ, խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենան, կապել աչքերը և տարել ինչ-որ առանձնատուն՝ այդ կերպ վերջինիս իր կամքին հակառակ կտրելով իր միկրոսոցիալական միջավայրից: Այնուհետև նշված խմբավորման անդամներից մեկը և քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք առանձնատան սենյակում ծեծի են ենթարկել տղամարդուն: Նույն օրը՝ գիշերը, վերջինիս Երևան վերադարձնելիս, ավտոմեքենայի մեջ քրեական հեղինակություն համարվող անձը սպանության սպառնալիքով նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 5.221.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ մինչև հետագա հարցերի պարզաբանումը, որը օրեր անց, քրեական ենթամշակույթ կրող և իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամի օժանդակությամբ, ստացել է Երևանի բնակչից՝ շորթման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարը», – նշվում է գերատեսչության հաղորդության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ քրեական հեղինակություն համարվող անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ վերոնշյալ խմբավորման անդամներից մեկին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 223.3-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Վերջիններիս հայտնաբերելու նպատակով 2021թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է հետախուզում, միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:04
08 Սեպտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորը հայտնի երգչի դուստրն է
11:56
08 Սեպտեմբերի 2022
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում. կին հետիոտնը տեղում մահացել է
10:15
08 Սեպտեմբերի 2022
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
Երևանի կենտրոնում գիշերը փորձել են գողանալ 23-ամյա երիտասարդի հեռախոսը, հետո էլ դանակահարել են
22:22
07 Սեպտեմբերի 2022
Լճից 61-ամյա տղամարդու դի է դուրս բերվել՝ պատռված վերքերով, նա որոնվում էր որպես անհետ կորած
Լճում հայտնաբերվել է տղամարդու դի` կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի աջ հատվածի և այտի շրջանում պատռված վերքերով
13:04
07 Սեպտեմբերի 2022
Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
10:15
07 Սեպտեմբերի 2022
Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
Տավուշում ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
19:37
06 Սեպտեմբերի 2022
Գիշերն ամուսինները քնած են եղել, 49–ամյա տղամարդը մտել է ննջասենյակ ու հեռախոսներ գողացել (ՎԻԴԵՈ)
Գիշերն ամուսինները քնած են եղել, 49–ամյա տղամարդը մտել է ննջասենյակ ու հեռախոսներ գողացել. ՎԻԴԵՈ
16:05
06 Սեպտեմբերի 2022
Խոշոր ավտովթար Սյունիքում. 5 վիրավորներից 4–ը երեխաներ են
Սյունիքում Opel–ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և կողաշրջվել
10:15
06 Սեպտեմբերի 2022
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 18-ամյա քաղաքացի է մահացել
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 18-ամյա քաղաքացի է մահացել
15:50
05 Սեպտեմբերի 2022
«Հաղթանակ» կամրջից երիտասարդ աղջիկ է նետվել, նա հոսպիտալացվել է
«Հաղթանակ» կամրջից երիտասարդ աղջիկ է նետվել, նա հոսպիտալացվել է
12:11
05 Սեպտեմբերի 2022
Ծեծ, դանակահարություն, վրաերթ. արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատում
Ծեծ, դանակահարություն, վրաերթ. արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատում