+9
Եղանակը Երևանում
Հայ

Այսօր ՀՀ–ում գրանցված երկրաշարժից հետո առկա է հետցնցումային ակտիվություն, գրանցվել է շուրջ 46 հետցնցում. ԱԻՆ

19:05
13 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո առկա է  հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։

Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։

«Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Այս պահի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մոտ 1310 տարաբնույթ ահազանգ է ստացվել։ Փլուզումների վերաբերյալ ստացված  ահազանգերից հաստատվել են դեռևս չորսը․ Երևանի Այվազովսկու փողոցում (մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ փլուզում), Սմբատ Զորավարի փողոցում (շենքի պատից՝ 2 քմ փլուզում), Չեխովի փողոցում՝ (շենքի պատից՝ 1 քմ փլուզում) և Կոմիտասի պողոտայում (շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ):

Հերքվել է նախնական տվյալների համաձայն Այվազովսկու փողոցում տուժած քաղաքացու առկայությունը։

Նշենք, որ սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք (Նուբարաշեն վարչական շրջանից մոտ 2 կմ հյուսիս) օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում՝ 4-5 բալ, իսկ Արագածոտնի, Շիրակի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:39
24 Մարտի 2021
Երևանի հիվանդանոցներից մեկի բժիշկն ապտակել է փոքր երեխային մոր ներկայությամբ, հարուցվել է քրգործ
Երևանի հիվանդանոցներից մեկի բժիշկն ապտակել է փոքր երեխային մոր ներկայությամբ, հարուցվել է քրգործ
15:07
24 Մարտի 2021
Սարյան փողոցում 2 տղամարդ է դանակահարվել (ՎԻԴԵՈ)
Սարյան փողոցում 2 տղամարդ է դանակահարվել. ՎԻԴԵՈ
14:23
24 Մարտի 2021
Ռուս–վրացական սահմանին բեռնատարի թուրք վարորդը հայ վարորդի է սպանել. ԶԼՄ
Ռուս–վրացական սահմանին բեռնատարի թուրք վարորդը հայ վարորդի է սպանել
13:44
24 Մարտի 2021
Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի դպրոցում
Հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղի դպրոցում
12:23
24 Մարտի 2021
Պաշտոնատար անձը դատապարտյալից կաշառք է վերցրել և արգելված առարկաներ փոխանցել. ԱԱԾ (ՎԻԴԵՈ)
Պաշտոնատար անձը դատապարտյալից կաշառք է վերցրել և արգելված առարկաներ փոխանցել. ԱԱԾ–ի բացահայտումը. ՎԻԴԵՈ
21:45
23 Մարտի 2021
ՀՀ–ում ժամկետային զինծառայողը 25 հազար դոլար է շորթել ԱՄՆ քաղաքացուց (ՎԻԴԵՈ)
ՀՀ–ում ժամկետային զինծառայողը 25 հազար դոլար է շորթել ԱՄՆ քաղաքացուց. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՎԻԴԵՈ
15:44
23 Մարտի 2021
Հարվածել են մուրճով, ոտքով խփել են դեմքին, խեղդել. Երևանում դաժան սպանություն է բացահայտվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հարվածել են մուրճով, ոտքով խփել են դեմքին, խեղդել. Երևանում դաժան սպանություն է բացահայտվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
14:07
23 Մարտի 2021
ԱԱԾ–ի սկանդալային բացահայտումը. ձերբակալել են Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրենին (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ–ի սկանդալային բացահայտումը. ձերբակալել են Գյումրիի զբաղվածության կենտրոնի տնօրենին. ՎԻԴԵՈ
09:57
23 Մարտի 2021
Լոռու մարզում BMW–ն բախվել է ծառին ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավորներ
Խոշոր ավտովթար Լոռիում. BMW–ն բախվել է ծառին ու մի քանի պտույտ շրջվել, կա զոհ ու վիրավորներ
19:03
22 Մարտի 2021
Telegram-ը`թմրանյութերի վաճառքի վայր. Երևանում մի խումբ անձինք Telegram–ով թմրանյութեր են վաճառել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՎԻԴԵՈ)
Telegram-ը`թմրանյութերի վաճառքի վայր. Երևանում մի խումբ անձինք Telegram–ով թմրանյութեր են վաճառել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՎԻԴԵՈ
15:00
22 Մարտի 2021
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանյան լճում այսօր տղամարդու դի է հայտնաբերվել
14:49
22 Մարտի 2021
Հայաստանում երկու զինծառայող է անհետացել
Հայաստանում երկու պայմանագրային զինծառայող է անհետացել