437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցը

18:26
22 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանը:

Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։ Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։ ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։ Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։ Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում ոգու տոկունություն և համբերություն», - նշել է Բաբայանը:

Նախօրեին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը հայտնել էր, որ ժամը 15:54-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին, բախվել են «Ford Focus» (վարորդ՝ Բ․ Դ․, ծնված 1988թ.) և «Kia Rio» (վարորդ՝ Ա․ Դ․, ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Վ․ Ա․-ն (ծնված 2010 թ․), Մ․ Ա․-ն (ծնված 2017 թ․), Դ․ Ա․-ն (ծնված 2016 թ․) և «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Վ․-ն (ծնված 1993 թ.) և Ջ․ Ք․-ն հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, այնուհետև «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղափոխվել են Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, «Kia Rio» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Վ․-ն Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, իսկ Ջ․ Ք․-ն Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ․ բժիշկները Վ․ Ա․-ի, Մ․ Ա․-ի, Դ․ Ա․-ի և Ջ․ Ք․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա․ Վ․-ի, Ա․Դ․-ի և Բ․Դ․-ի առողջական վիճակը՝ ծանր։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը