Ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ 2 մարդ հոսպիտալացվել է

11.06.2024, 19:37
Այսօր շտապօգնության մեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում, 2 մարդ հոսպիտալացվել է
Ավտովթար Երևանում՝ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ․ 2 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր շտապօգնության մեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Audi» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները:
 
Վթարի հետևանքով 2 մարդ հոսպիտալացվել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։