431.27
5.71
396.02
-10
Եղանակը Երևանում
Հայ

Ավազակային հարձակում «Երևան մոլում».կողոպտիչը փորձել է հափշտակել 102մլն դրամ

11:53
31 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, անհայտ անձը գազային ատրճանակով մտել է Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մեջ գործող բանկերից մեկի մասնաճյուղ և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել մի կապոց գումար։

Տեղում անվտանգության աշխատակիցները, քաղաքացիներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, վտանգելով իրենց կյանքը, վնասազերծել են այդ քաղաքացուն, ով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Կայքի հաղորդմամբ, «Երևան մոլ»-ի անվտանգության աշխատակիցները, չսպասելով, մինչ կժամանեին իրավապահ մարմինները, կարողացել են շենքի ներսի մի քանի հատվածներով մոտենալ ավտոկայանատեղիին և հենց այնտեղ «ասֆալտին փռել» կողոպտիչին, ով եղել է բժշկական դիմակով, գլխարկով և ակնոցով և ում ձեռքին է եղել նաև պարկով լի գումարը, որի մեջ եղել է մոտ 102 մլն դրամ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
16 Փետրվարի 2023
Արմավիրում մեքենա է այրվել
Արմավիրում մեքենան ամբողջությամբ այրվել է
19:12
15 Փետրվարի 2023
Երևանում տղամարդն ավելի քան 10 տարի շահագործել էր տարեց կնոջը՝ դրդելով զբաղվել մուրացկանությամբ (ՎԻԴԵՈ)
Երևանում տղամարդն ավելի քան 10 տարի շահագործել էր տարեց կնոջը՝ դրդելով զբաղվել մուրացկանությամբ. ՎԻԴԵՈ
13:14
15 Փետրվարի 2023
Նկատել են մարիխուանա փնտրող տղամարդու. պարեկները Երևանում փաթեթներով թմրանյութեր են հայտնաբերել (ՎԻԴԵՈ)
Նկատել են մարիխուանա փնտրող տղամարդու. պարեկները Երևանում փաթեթներով թմրանյութեր են հայտնաբերել. ՎԻԴԵՈ
15:44
14 Փետրվարի 2023
Արտակարգ պատահար Երևանում. «Ռոքի» շունը մեքենայի անվահեծանի մեջ մարտական նռնակ է հայտնաբերել
Արտակարգ պատահար Երևանում. «Ռոքի» շունը մեքենայի անվահեծանի մեջ մարտական նռնակ է հայտնաբերել
14:58
14 Փետրվարի 2023
Երկու երևանցիներ մտել են մանկապարտեզ ու գողացել ջեռուցման կաթսաներ և մարտկոցներ (ՎԻԴԵՈ)
29 և 39 տարեկան երկու երևանցիներ մտել են մանկապարտեզ ու գողացել ջեռուցման կաթսաներ և մարտկոցներ. ՎԻԴԵՈ
13:13
14 Փետրվարի 2023
2022թ.–ին Հայաստանում հարուցվել է 545 քրգործ երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ
2022թ․ –ին քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 545 քրեական վարույթ
12:03
14 Փետրվարի 2023
Ծեծկռտուք և դանակահարություն Երևանի երթուղայինում. հարուցվել է քրեական գործ
47 համարի երթուղայինում երկուսով ոտքերով ծեծել են ուղևորին ու դանակահարել
10:44
14 Փետրվարի 2023
Երևանում հրդեհի հետևանքով 72–ամյա քաղաքացի է մահացել, տուժածների վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
72–ամյա քաղաքացի է մահացել Երևանում խոշոր հրդեհի հետևանքով. ՖՈՏՈ
10:15
14 Փետրվարի 2023
Mercedes–ը բախվել է մարդատար գնացքին Զոդի կամրջի մոտակայքում (ՖՈՏՈ)
Ավտովթար է տեղի ունեցել Զոդի կամրջի մոտ. ՖՈՏՈ
19:01
13 Փետրվարի 2023
Փաստաբանը ոտքով հարվածել է օպերլիազորին. հրապարակվել են փաստաբանների և օպերլիազորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները
Փաստաբանը ոտքով հարվածել է օպերլիազորին. հրապարակվել են փաստաբանների և օպերլիազորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքները
18:51
13 Փետրվարի 2023
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ 30-ամյա կինն ուղիղ եթերի ժամանակ հարվածում է երեխային (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութը, որտեղ 30-ամյա կինն ուղիղ եթերի ժամանակ հարվածում է երեխային. ՎԻԴԵՈ
16:01
13 Փետրվարի 2023
30-ամյա կինն ուղիղ եթերում խփում է մանկահասակ երեխային. նա հայտնաբերվել է
Սոցցանցում տեսանյութ էր տարածվել՝ ինչպես է 30-ամյա մի կին ուղիղ եթերի ժամանակ խփում կադրում չերևացող մանկահասակ երեխային, որը լացում է