438.03
4.45
404.16
-1
Եղանակը Երևանում
Հայ

Աշտարակում 19–ամյա երիտասարդի սպանության հետքերով. դանակով հարվածել են կրծքավանդակին ու որովայնին, կասկածյալը բերման է ենթարկվել (ՎԻԴԵՈ)

18:05
22 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց. մահացած վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 19-ամյա երիտասարդ, որը Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ էր։ Նրան դանակահարել էին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիվանդանոցից մեկնեցին Աշտարակի Միկոյան եղբայրների փողոց։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի էր դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Միկոյան եղբայրների փողոցի թիվ 33 հասցեի հարակից տարածքում։ Բացահայտման միջոցառումներին միացան Արագածոտնի մարզային վարչության ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։

«Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդի և Աշտարակի արհեստագործական ուսումնարանում սովորող մեկ այլ երիտասարդի միջև դեպքից առաջ վեճ էր ծագել, որը շարունակվել էր։ Պարզաբանումներին միացել էին Օշական գյուղից երկու երիտասարդ։ Նրանցից մեկն էլ դանակով հարվածել էր 19-ամյա երիտասարդի կրծքավանդակին ու որովայնին։ Երիտասարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։ Հենց դեպքի օրը, ժամը 23-ի սահմաններում, Աշտարակի քրեական հետախույզները ճշգրիտ միջոցառումների արդյունքում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

20-ամյա երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել