Աշոցքում 1967–ականներին կառուցված բնակելի շինություն է փլուզել (ՖՈՏՈ)
23.04.2020,
13:33
Աշոցքում 1967–ականներին կառուցված բնակելի շինություն է փլուզել. ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 23-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի Հրապարակ 3 հասցեում գտնվող ոչ բնակելի շինությունում տեղի է ունեցել փլուզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ մասնակի փլուզվել է 1967-ական թվականներին կառուցված երկհարկանի ոչ բնակելի շինության 1-ին հարկի արտաքին պատից մոտ 20 քմ հատված: Առկա է հետագա փլուզման վտանգ. տուժածներ չկան», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:–0–


