Արտաշատի բնակիչը մի քանի անգամ դանակով հարվածել է 67–ամյա բարեկամուհուն, նա ծանր վիճակում է

25.05.2021, 12:24
Արտաշատի բնակիչը մի քանի անգամ դանակով հարվածել է 67–ամյա բարեկամուհուն, նա ծանր վիճակում է
Արտաշատի բնակիչը մի քանի անգամ դանակով հարվածել է 67–ամյա բարեկամուհուն, նա ծանր վիճակում է
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 07.15-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի տարբեր շրջանների կտրած-ծակած բազմակի վերքերով իրենց մոտ է ընդունվել Արտաշատ քաղաքի 67-ամյա բնակչուհին, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինը վերոնշյալ վնասվածքներն ստացել է նույն օրը՝ ժամը 06:30-ին, իր բնակարանում, որտեղ նրա հետ համատեղ բնակվող եղբոր թոռը խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում:

Երիտասարդը ձերբակալվել է՝ 67-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–