Արտաշատցի 55–ամյա կինը կեղծ թղթադրամներով առևտուր է արել հացաբուլկեղենի խանութներում
25.01.2024,
14:29
Արտաշատցի 55–ամյա կինը կեղծ թղթադրամներով առևտուր է արել հացաբուլկեղենի խանութներում

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները դրամանենգության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 24-ին, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ արտաշատցի 55-ամյա մի կին իրացնում է կեղծ թղթադրամներ: Պարզվեց նաև, որ նա օրեր առաջ Արտաշատի հացաբուլկեղենի խանութներից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել:
Հետագա միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատիրություններից մեկի տնօրենը ոստիկաններին է ներկայացրել 10 000 դրամ անվանական արժեքով երկու կեղծ թղթադրամ և հայտնել, որ հունվարի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում 55-ամյա համաքաղաքացին է դրանցով գնումներ արել:
55-ամյա կինը ձերբակալվել և տարվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-