ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 18-ին Ստեփանավան քաղաքի «Չարենց» կոչվող գերեզմանատանը հայտնաբերված դիակի փաստով:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հայտնել է իր վերադասին, որ անհայտ քաղաքացուց տեղեկություններ են ստացվել, որ նշված գերեզմանատանը դիակ կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են հագուստ, որի մեջ առկա են եղել ոսկորներ:
Տեղում զննելով այն, դատաբժիշկը հայտնել է, որ հայտնաբերված ոսկորները արտաքինից պատկանում են նախկինում հուղարկավորված մարդու:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դիակի ինքնությունը պարզելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի
մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված
չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի
մեջ մտած դատավճռով:-0-