ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 03։30-ի սահմաններում Սրտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ռոսիա մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի հարևանությամբ կառուցվող շենքի տարածքում տեղադրված վերամբարձ կռունկի վրա մի աղջիկ է բարձրացել, և նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, պարեկներ Ինգա Գալստյանը, Լուսինե Ղազարյանը, Վանուշ Հովհաննիսյանը, Տիգրան Սաֆարյանն ու Համբարձում Հովհաննիսյանը փորձել են աղջկան համոզել, որպեսզի նա իջնի։ Սակայն նա չի պատասխանել պարեկների հարցերին։
Պարեկները, բարձրանալով վերամբարձ կռունկի վրա, մեծ դժվարությամբ կարողացել են իջեցնել աղջկան և մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային։
Շտապօգնության բրիգադի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել աղջկան, ապա տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վերամբարձ կռունկից իջեցված քաղաքացու ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–