415.29
4.72
387.04
+29
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ պատահար Երևանում. բնակարանում հայտնաբերվել է 24-ամյա աղջիկ՝ անգիտակից վիճակում և արնանման հետքեր

12:44
30 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչներց մեկից, ով հայտնել է, որ իր հարևանուհու դուռը բացել է և հատակին հայտնաբերել են արնանման հետքեր։

Բժիշկները, պարեկներն ու ոստիկանները նշված տանը հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 24-ամյա Լիլիթ Մ-ին՝ «աջ բազկի կտրած վերք, հիպոբոլեմիկ շոկ» ախտորոշմամբ, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան» բժշկական կենտրոն։

Նշված տանը հայտնաբերվել է նաև Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սարգիս Բ-ն, ում վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։ Բժիշկները նրան նույնպես օգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Ոստիկանները տանը հայտնաբերել են թմրամիջոց և, ըստ տեղեկությունների, Լիլիթ Մ-ն ու Սարգիս Բ-ն օգտագործել են և դրանից հետո Լիլիթ Մ-ի մոտ առաջացել են ցնցումներ, որի ժամանակ էլ, ըստ Սարգիս Բ-ի պատմածի, հավանաբար, նա ձեռքով հարվածել է պատշգամբի ապակուն, ինչի հետևանքով էլ վնասվածք է ստացել։

Ոստիկանները բնակարանում հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգվածներ, իսկ Սարգիս Բ-ն հայտնել է, որ այդ ամենը թմրամիջոց է։
Կայքի հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ Սարգիս Բ-ին թմրամիջոցն ուղարկել է համացանցում «Իքս» մականունով գրանցված օգտատերը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
08 Հունիսի 2023
15-ամյա պատանին մարմնական վնասվածք է պատճառել 52-ամյա կնոջը
15-ամյա պատանին մարմնական վնասվածք է պատճառել 52-ամյա կնոջը
15:23
08 Հունիսի 2023
Ողբերգական վրաերթ Երևանում.20–ամյա վարորդը Range Rover–ով վրաերթի է ենթարկել 67–ամյա տղամարդու
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է
10:02
08 Հունիսի 2023
Գազի արտահոսք Երևանի շենքերից մեկում. կա տուժած
74-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
16:07
07 Հունիսի 2023
Երևանում զինծառայողն իր տանը ինքնավնասում է կատարել ու մահացել
Զինծառայողը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, հիմա գտնվում էր վերականգնողական արձակուրդում
15:14
07 Հունիսի 2023
Էջմիածնում 46–ամյա տղամարդը ոստիկաններին անձամբ հրավիրել է տուն ու ներկայացրել թմրանյութը (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում 46–ամյա տղամարդը ոստիկաններին անձամբ հրավիրել է տուն ու ներկայացրել թմրանյութը. ՎԻԴԵՈ
12:21
07 Հունիսի 2023
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
11:56
07 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված  2 գիրք. ՎԻԴԵՈ
11:19
07 Հունիսի 2023
Սպանություն Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
Նախօրեին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
10:22
07 Հունիսի 2023
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
16:07
06 Հունիսի 2023
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը. ՎԻԴԵՈ
15:25
06 Հունիսի 2023
Թշնամական հարաբերություններ են ունեցել. տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
Տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին