437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ իրավիճակ Զովունիում. ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել

19:31
28 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Զովունիի ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել հետախուզման մեջ գտնվող անձին բերման ենթարկելու ժամանակ։

Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, անհայտ անձը պատանդներ է վերցրել ռեստորաններից մեկում։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, տղամարդը դիմադրել է և կրակել ոստիկանների ուղղությամբ, ովքեր փորձել են նրան բերման ենթարկել։

«Այս պահին հետախուզման մեջ գտնվողը վնասազերծվել է և բերման ենթարկվել», – նշել են գերատեսչությունից։

Հետախուզվող տղամարդը մեղադրվում է մահափորձի մեջ։

Մամուլի ծառայությունից նաև տեղեկացրեցին, որ օպերացիայի ընթացքում ոչ ոք չի տուժել, պատանդների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը