387.25
6.37
395.52
+10
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ դեպք Երևանում. 26-ամյա տղամարդը նռնակով մտել է վարկային կազմակերպություն

23:14
24 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են այսօր վարկային կազմակերպություններից մեկում կատարված ավազակության փորձի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող վարկային կազմակերպություն և աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նռնակի բացահայտ ցուցադրմամբ, պահանջել գումար: Մերժում ստանալով՝ 26-ամյա երիտասարդը դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:

«Փախուստի դիմելու ընթացքում, վերջինս նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և իրականացված միջոցառումների արդյունքում վնասազերծվել: 26-ամյա երիատասարդը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ավազակության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է մարտական նռնակը, հարցաքննվել են կազմակերպության մի շարք աշխատակիցներ, որոշում է կայացվել տեսագրություններն առգրավելու մասին, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:57
04 Նոյեմբերի 2022
23–ամյա Թամազ Ֆերոյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
23–ամյա Թամազ Ֆերոյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
12:49
04 Նոյեմբերի 2022
Արմավիրի մարզում 4 մարդու կյանք խլած սվտովթարի վարույթի շրջանակում ձերբակալվել է «Գազելի» վարորդը (ՖՈՏՈ)
Արմավիրի մարզում 4 մարդու կյանք խլած սվտովթարի վարույթի շրջանակում ձերբակալվել է «Գազելի» վարորդը. ՖՈՏՈ
11:18
04 Նոյեմբերի 2022
Երևանում բախվել են Toyota–ն ու Land Rover–ը, ինչից հետո հրդեհ է բռնկվել
Երևանում բախվել են Toyota–ն ու Land Rover–ը, ինչից հետո հրդեհ է բռնկվել
23:20
03 Նոյեմբերի 2022
Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով 7 տուժածները հոսպիտալացվել են, երկուսը ստացել է գանգուղեղային տրավմա, կա 4 զոհ
Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով 7 տուժածները հոսպիտալացվել են, երկուսը ստացել է գանգուղեղային տրավմա, կա 4 զոհ
21:59
03 Նոյեմբերի 2022
Արմավիր-Մեծավոր ճանապարհին մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարին. 4 մարդ մահացել է, կա 7 վիրավոր
Արմավիր-Մեծավոր ճանապարհին մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարին. 4 մարդ մահացել է, կա 7 վիրավոր
10:36
03 Նոյեմբերի 2022
Երևանում 20–22 տարեկան տղան ինքնասպան է եղել` նետվելով Դավիթաշենի կամրջից
Երևանում 20–22 տարեկան տղան ինքնասպան է եղել` նետվելով Դավիթաշենի կամրջից
10:23
03 Նոյեմբերի 2022
ՌԴ քաղաքացին Mitsubishi–ով վթարի է ենթարկվել Երևան–Գյումրի ճանապարհին
ՌԴ քաղաքացին Mitsubishi–ով վթարի է ենթարկվել Երևան–Գյումրի ճանապարհին
12:21
02 Նոյեմբերի 2022
Հայտնի են դարձել, որոշ մանրամասներ Վանաձորում 18–ամյա թոռան կողմից 82–ամյա տատու սպանության դաժան դեպքից
Հայտնի են դարձել, որոշ մանրամասներ Վանաձորում 18–ամյա թոռան կողմից 82–ամյա տատու սպանության դաժան դեպքից
21:15
01 Նոյեմբերի 2022
Ահասարսուռ սպանություն Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն, հետո դին տեղափոխել է անկողին ու դանակը դրել տատու ձեռքի մեջ
Ահասարսուռ սպանություն Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն, հետո դին տեղափոխել է անկողին ու դանակը դրել տատու ձեռքի մեջ
19:35
01 Նոյեմբերի 2022
Մոսկվայում ինքնասպան է եղել 39-ամյա գործարար Արտյոմ Ասլանյանը, նա հաղորդագրություն է թողել մայրիկին
Մոսկվայում ինքնասպան է եղել 39-ամյա գործարար Արտյոմ Ասլանյանը, նա հաղորդագրություն է թողել մայրիկին
19:11
01 Նոյեմբերի 2022
Մարտական դիրքում ողբերգական դեպքի հետքերով. պահեստազորային զինծառայողը կալանավորվել է
Զինծառայողը վիճել էր ու կրակել համածառայակցի գլխին
14:27
31 Հոկտեմբերի 2022
33–ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ, իր վրա բենզին է լցրել և փորձել ինքնասպան լինել. արտակարգ դեպք Երևանում
33–ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ, իր վրա բենզին է լցրել և փորձել ինքնասպան լինել. արտակարգ դեպք Երևանում