Արտակարգ դեպք Երևանում. սուպերմարկետներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

02.09.2021, 15:14
Արտակարգ դեպք Երևանում. սուպերմարկետներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Արտակարգ դեպք Երևանում. սուպերմարկետներից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում գործող «Ծիրան» սուպերմարկետում դանակահարված քաղաքացիներ կան։

2 երիտասարդ տղաներ, որոնց վրա կային արնանման հետքեր տեղափոխվել են հիվանդանոց։ Խանութի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այդ 2 քաղաքացիների և խանութի աշխատակցի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, ինչին էլ հաջորդել է դանակահարությունը։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում ։ Պարզվում է նաև վիրավորների ինքնությունը։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–