ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր, դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել «Գլենդել Հիլզ» թաղամասից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է նշված թաղամասի Արգիշտի 7/6 շենքի բնակարաններից մեկից։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Ղ-ն է։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները նշված շենքի 104 բնակարանում՝ դռան մոտ, հայտնաբերել են արնանման հետքեր, միջանցքում՝ գաղտնի փականով դանակ և թափթփված իրեր։–0–