578.73
6.37
490.99
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Արտակարգ դեպք Երևանում. դպրոցի բակում 15–ամյա դպրոցականը դանակով հարվածներ է հասցրել համադասարանցուն

14:56
25 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ` սեպտեմբերի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։20-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության անչափահասների գործերով և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, Երևանում գործող դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Դավիթ Մ-ն է։

Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում նշված դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին նշված վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն, ով ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։ Վերջինս բաց է թողնվել։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:18
11 Հոկտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel–ն ու KIA–ն, կա տուժած
Խոշոր ավտովթար Երևանում.  բախվել են Opel–ն ու KIA–ն, վերջինս կողաշրջվել է, կա տուժած
19:08
09 Հոկտեմբերի 2020
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
17:35
09 Հոկտեմբերի 2020
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց (ՎԻԴԵՈ)
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց. ՎԻԴԵՈ
11:35
09 Հոկտեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
09:20
09 Հոկտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
21:57
07 Հոկտեմբերի 2020
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
12:43
07 Հոկտեմբերի 2020
Ապարան-Հարթավան ավտոճանապարհի բախվել են «Mercedes»-ը և «Porsche Cayenne»-ը․ կա զոհ (ՖՈՏՈ)
Քուչակ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա վիրավոր և զոհ. ՖՈՏՈ
00:51
06 Հոկտեմբերի 2020
Շիրակի մարզի Աշոցք գյուղից ոչ հեռու երկրաշարժ է տեղի ունեցել
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Լոռու մարզի 3 գյուղերում
21:53
04 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ-ն բերման է ենթարկել լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացիների (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն բերման է ենթարկել լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացիների. ՎԻԴԵՈ
11:41
01 Հոկտեմբերի 2020
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյան ռազմական գաղտնի տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայություններին․ նրան կալանավորել են․ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք․ ՎԻԴԵՈ
04:10
28 Սեպտեմբերի 2020
Հրազդան քաղաքի մոտակայքում մեքենա է այրվել․ 2 մարդ հոսպիտալացվել է
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes» է այրվել․ 21-ամյա վարորդն ու 20-ամյա ուղևորը հոսպիտալացվել են
23:54
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողները. ՊԲ
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 16 զինծառայողները. ՊԲ