Արտակարգ դեպք Գեղարքունիքում․ մեքենայում բռնկված հրդեհը տեսանելի էր անգամ 1 կմ-ից

18.06.2024, 10:17
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Արտակարգ դեպք  Գեղարքունիքում․ մեքենայում բռնկված հրդեհը տեսանելի էր անգամ 1 կմ-ից

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ժամանել է Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։