Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ քույրն ու եղբայրն, ինքնասպան լինելու նպատակով, փորձել են հրկիզել տունը

06.11.2023, 13:23
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ քույրն ու եղբայրն, ինքնասպան լինելու նպատակով, փորձել են հրկիզել տունը
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ քույրն ու եղբայրն, ինքնասպան լինելու նպատակով, փորձել են հրկիզել տունը
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, նոյեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղում տուն է այրվում, որտեղ կա նաև վիրավոր քաղաքացի:

Դեպքի վայր են ժամանել Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գայ գյուղի Սարյան փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 55-ամյա Գարուն Գ.-ն և 60-ամյա Արաքսյան Գ.-ն, դիտավորյալ հատակին օգտագործվող գորգը գցել են գազի վառարանի վրա, որպեսզի տունը այրեն:

Գարուն Գ.-ն և Արաքսյան Գ.-ն, գտնվելով հոգեպես ոչ ադեկտվատ վիճակում, իրենց կյանքին վերջ տալու նպատակով մտել են իրենց տան ննջասենյակ, ներսից փակել դուռը և բենզինի միջոցով այրել հատակին դրված գորգը և այդ կերպ փորձել ինքնասպան լինել, սակայն կարճ ժամանակ անց ներսից կոտրել են ննջասենյակի դուռը և ստացած այրվածքներով դուրս եկել:

Կայքի տեղեկություններով՝ վերջիններս հարազատ քույր ու եղբայր են, նրանք այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-