ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Խոշոր հրդեհ է բռնկվել նախօրեին երեկոյան Արմավիրի մարզում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, դեկտեմբերի 6-ին, ժամը 21:47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Արմավիր գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ այրվում է բնակելի տուն (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։45-ին, մարվել՝ դեկտեմբերի 7-ին, 01:30-ին:
Այրվել են մեկ հարկանի տան (մոտ 200 քմ) տանիքը, 3 սենյակ (մոտ 170 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում