Արմավիրի մարզում ընտանիքի 8 անդամները հոսպիտալացվել են, այդ թվում՝ մանկահասական երեխաներ

25.10.2024, 12:45
Մանկահասական երեխաներ են հոսպիտալացվել
Արմավիրի մարզում ընտանիքի 8 անդամները հոսպիտալացվել են, այդ թվում՝ մանկահասական երեխաներ

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության  ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ալաշկերտ գյուղից «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 8 քաղաքացի։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 27-ամյա Լիլիթ Տ․-ն, 19-ամյա Ռուզաննա Հ․-ն, 8-ամյա Հ․ Տ․-ն, 7-ամյա Ս․ Տ․-ն, 3-ամյա Ա․ Տ․-ն, 2-ամյա Ա․ Տ․-ն, մի քանի ամսական Հ․ Տ․-ն և 53-ամյա Շուշանիկ Ո․-ն:

Ոստիկանները պարզվել են նաև, որ Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Արման Տ․-ի կողմից չի տեղադրվել նոր տեղադրված ջրատաքացուցիչի ծխատար խողովակը, իսկ ազդանշանային համակարգը եղել է անջատված, ինչի հետևանքով էլ ջրատաքացուցիչի շմոլ գազը լցվել է տուն:

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև՝ «Արտակարգ դեպք՝ Գյումրիում․ մայրն ու նրա 3 անչափահաս երեխաները հոսպիտալացվել են»