Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ BMW–ն բախվել է ծառին, մահացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս

23.08.2024, 11:04
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում․ BMW–ն բախվել է ծառին, մահացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ օգոստոսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ հոսպիտալացվել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ: Ոստիկաններն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:  

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներից մի քանիսը նշում էին, որ վթարի ենթարկվելուց հետո BMW-ի միջից քաղաքացին շպրտվել է, և նրա վրայով ավտոմեքենա է անցել:  

Քննիչի հանձնարարականով՝ BMW-ն և ենթադրյալ՝ քաղաքացու վրայով անցնող ավտոմեքենան տեղափոխվում են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։